1 148 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 192 639

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 148-ով և դարձել 192 639։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15 168 մարդ, կատարվել է 853 829 թեստավորում, առողջացել են վարակվածներից 173 064-ը։ Գրանցվել է մահվան 3 515 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 892, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։