Վազգեն Մանուկյան. Սիրելի՛ Կոմանդոս, խոստանում ենք, որ Շուշին կրկին կազատագրվի

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի` լեգենդար Կոմանդոսի մահվան կապակցությամբ ցավակցական խոսք է հրապարակել ընդդիմադիր կուսակցությունների կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մարդ, որ խորհրդանշում էր Արցախյան ազատամարտի հաղթանակը, հայ զինվորի ամուր ու մարտնչող ոգին:

Նա հերոսի իրական կերպար էր, երիտասարդ սերնդի համար՝ ոգեշնչման աղբյուր:

Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի ցավալի ու դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին:

Սիրելի՛ Կոմանդոս, խոստանում ենք, որ Շուշին կրկին կազատագրվի և հոգիդ կխաղաղվի երկնային կյանքում»,-ասված է Մանուկյանի խոսքում, տեղեկացնում է Panorama.am-ը։