2021-04-01 11:18
Լրատվական գործակալություններ
1 097 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 193 736
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 097-ով և դարձել 193 736։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 15 622 մարդ, կատարվել է 860 046 թեստավորում, առողջացել են վարակվածներից 173 681-ը։ Գրանցվել է մահվան 3 533 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8-ով և դարձել 900, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։