ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ավելի քան 100 մլն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին
Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայից հետո որպես ԱՄՆ օգնություն ավելի քան 100 մլն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներ Փալոնեին, Շփեյերին և Շիֆին ու նրանց գործընկերներին Արցախի և Հայաստանի համար օգնության այս փաթեթի առաջմղման համար՝ ի պատասխան Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար և անվտանգության ճգնաժամի»,- ասել է ANCA-ի ղեկավար Արամ Համբարյանը:
Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեի, Ջեկի Շփեյերի և Ադամ Շիֆի օրինագծում առաջ են քաշված հետևյալ առաջարկները.
Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին ուղղակի օգնության հուսալի ֆինանսավորում վերակականգնման գործում, ներառյալ անհրաժեշտ բնակարանների, պարենային անվտանգության, ջրամատակարարման, բժշկական և փախստականների օգնության, վերականգնողական և ենթակառուցվածքային կարիքների համար:
2 միլիոն դոլար՝ Լեռնային Ղարաբաղում սովորական սպառազինության ոչնչացման ծրագրերի համար:
Պետքարտուղարության և USAID-ի միջոցով Հայաստանին 100 մլն դոլարի օգնություն տնտեսության, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության ոլորտում:
ԱՄՆ ամբողջ օգնության դադարեցում Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչև չի հաստատվի Հայաստանի և Արցախի վրա բոլոր հարձակումների դադարեցումը, տեղեկացնում է News.am-ը: