1 116 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 194 852

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 116-ով և դարձել 194 852։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15 851 մարդ, կատարվել է 864 876 թեստավորում, առողջացել են վարակվածներից 174 545-ը։ Գրանցվել է մահվան 3 552 դեպք (+19)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 904, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։