2021-04-05 09:16
Լրատվական գործակալություններ
Պարգև Սրբազանը պատարագ է մատուցել է Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Մայր տաճարում
Ապրիլի 4-ին Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Մայր տաճարում Տ.Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մատուցել է սուրբ Զատկական պատարագ, տեղեկացնում է ArmRadio.am-ը:
Նա ժողովրդին մաղթեց խաղաղություն, սեր և միաբանություն՝ հիշեցնելով, որ Գողգոթային հաջորդում է Հարությունը, ինչի հավատացողն ու դավանողն ենք: Սրան պիտի ազգովի հավատանք և նպաստենք:
Յավարտ քարոզի՝ ժողովրդին ազդարարեց սուրբ Զատկական Ավետիսը՝ Քրիստոս Հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քիստոսի: