2021-04-06 14:38
Լրատվական գործակալություններ
Բաբկեն Թունյան․ Տնտեսական բում չեղավ
Եթե այս պահին պարտք վերցնելով թոշակ կամ աշխատավարձ բարձրացնենք, խնդիրը չի լուծվի, դա ավելի մեծ գնաճի է բերելու, անդրադառնալով տնտեսական ներկա վիճակին՝ լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
Նա արձանագրեց, որ տնտեսական բում չեղավ: Պատգամավորի խոսքով՝ 2019թ-ին անցնցում մեկ տարի ենք ունեցել:
Ի պատասխան լրագրողների մեջբերմանը, թե քանի Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ներդրումներ չեն արվի՝ Թունյանն ասաց.
«Ներդրումները կոնկրետ անձերի հետ կապելը սխալ է»: