2021-04-06 14:40
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցիները քարեր են նետել հայկական ավտոմեքենայի վրա
Ադրբեջանցիները քարեր են շպրտել Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա։ Այս տեղեկությունը News.am-ին հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 2-3 օր առաջ։
Քաղաքապետը պատմեց, որ դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա. «Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում է եղել դեպքը։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում»։
Գևորգ Փարսյանն ասաց, որ այդ գործողության հետևանքով մեքենային մեծ վնաս չի եղել։