Ռուսաստանը և ԱՄՆ-ը միջուկային զենքի վերաբերյալ տվյալներ են փոխանակել

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալների համաձայն՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը ռազմավարական զենքի նվազեցման պայմանագրի երկարաձգումից հետո առաջին անգամ փոխանակել են միջուկային զինանոցների վերաբերյալ տվյալներ:

Պետդեպարտամենտի տվյալներով՝ Ռուսաստանը մարտի 1-ի դրությամբ սուզանավերի և ծանր ռմբակոծիչների վրա տեղակայել է 517 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, մինչդեռ ԱՄՆ-ն ունի 651:

Այս կրիչների մարտագլխիկների քանակը Ռուսաստանի համար կազմում է 1,456, ԱՄՆ-ի համար`1,357: Բացի այդ, ռուս զինվորականներն ունեն 767 տեղակայված և չտեղակայված արձակող սարքեր, իսկ ԱՄՆ-ը` 800:

Ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից 2010 թ.: Դա ենթադրում է երկու երկրների կողմից իրենց ռազմավարական հարձակողական զենքի կրճատում: 2021 թվականին կողմերը պայմանավորվել են պայմանագիրը երկարաձգել հինգ տարով՝ մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը, տեղեկացնում է 1In.am: