1 231 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 200 129

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 231-ով և դարձել 200 129։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16 471 մարդ (+383), կատարվել է 889 872 (+4 943) թեստավորում, առողջացել են վարակվածներից 179 043-ը (+816)։ Գրանցվել է մահվան 3 675 դեպք (28)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 940, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։