Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք

Արցախում նախօրեին՝ ապրիլի 7–ին, կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Ինչպես News.am-ին փոխանցեցին Արցախի Առողջապահության նախարարությունից, վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4936 քաղաքացու հետազոտություն, որից 640-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2524 դեպք: Կատարվել է 22 384 թեստավորում:

Նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: