ՀՀ նախագահն ընդունել է բուհերի ռեկտորներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով հանդիպել է մի շարք պետական բուհերի ռեկտորների հետ: Բուհերի ռեկտորներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` հանդիպմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը, տեղեկացնում է Sputnik Armenia: