2021-04-09 08:39
Լրատվական գործակալություններ
Կապան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել են հակատանկային արկեր
Սյունիքի մարզում` Կապան-Գորիս ավտոճանապարհին, հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է` ահազանգն այն մասին, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հայտնաբերվածը հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։