Առաջիկա օրերին Հայաստանում անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով

Այսօր և վաղը Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ինչպես նաև քամու ուժգնացում` 17-22մ/վրկ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Առանձին վայրերում քամու ուժգնությունը կհասնի 20-25մ/վ–ի:

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +22-ից +24–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +13-ից +15։ Այսօր և վաղը կարճատև անձրև ու ամպրոպ կգրանցվի նաև մայրաքաղաքում, տեղեկացնում է Sputnik Armenia։