Իրանի իշխանությունները պարզել է Նաթանզում վթար կազմակերպած մարդու ինքնությունը

Իրանի իշխանությունները որոշել են այն մարդու ինքնությունը, որը վթար Է կազմակերպել Նաթանզի ատոմային օբյեկտում: Ապրիլի 12-ին այդ մասին տեղեկացրել Է Nournews գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկատվության (հետախուզության) նախարարության մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաև նշվում Է, որ պարզվել Է, թե ինչ կերպ Է տեղի ունեցել վթարը, և ձեռնարկվել են մի շարք միջոցներ՝անսարքությունը վերացնելու և տուժած արտադրամասի աշխատանքը գործի գցելու համար: Ապրիլի 11-ին իրանական կողմը հայտնել Է, որ Նաթանզի օբյեկտում վթար Է արձանագրվել բաշխիչ Էլեկտրացանցում: Տուժածներ և շրջակա միջավայրի աղտոտում չկան: Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին միջադեպը որակել Է «միջուկային ահաբեկչության դրսևորում»:

The New York Times թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ Նաթազում վթարը տեղի Է ունեցել պայթյունի հետևանքով, որը կազմակերպել Է իսրայելական կողմը: Դրանից հետո միջադեպին Իսրայելի մեղսակցության մասին Է հայտարարել Իրանի արտգործնախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: