Արարատ Միրզոյանի Մոսկվա այցը հետաձգվել է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և կազմակերպության անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին կայցելի Մոսկվա, սակայն այսօր մամուլը գրել է, որ պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Aysor.am: