2021-04-14 19:57
Լրատվական գործակալություններ
Դանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը
Դանիան որոշում է կայացրել հրաժարվել կորոնավիրուսի դեմ շվեդ-բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութից: Այդ մասին հայտնում է Politiken թերթը:
Նշվում է, որ այն բացառվելու է պատվաստումների ծրագրից:
Գազետա.ռու-ն գրում է, որ նախկինում պետությունը ձեռք էր բերել AstraZeneca պատվաստանյութի 2.4 միլիոն դեղաչափ: Բացի այդ, երկիրը որոշել է անորոշ ժամանակով զերծ մնալ ամերիկյան Johnson & Johnson պատվաստանյութից, տեղեկացնում է Panorama.am-ը: