2021-04-15 16:47
Լրատվական գործակալություններ
Մատվիենկոն կոչ է արել պահպանել ԼՂ հակամարտության գոտում փխրուն խաղաղությունը
Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն կոչ է արել պահպանել ԼՂ հակամարտության գոտում փխրուն խաղաղությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ կարևորը կտրուկ հայտարարություններից խուսափելն է, աջակցել փխրուն խաղաղությանը և շարժվել վերջնական կարգավորման և տարածաշրջանում լարվածության վերացման ուղղությամբ»,-ասել է նա:
«Դա պետք է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, այլ նաև Ռուսաստանին և տարածաշրջանային պետություններին»,-հավելել է նա:
Նա նշել է ռուս խաղաղապահների կարևոր դերը:
«Կարևորն այն է, որպեսզի արյունահեղությունը դադարեցվի, և երկխոսությունը քաղաքական խաղաղ հունի մեջ մտնի: Դա է ողջամտության հաղթանակը: Այժմ կարևոր է շարունակել երկխոսությունը»,-շեշտել է Մատվիենկոն, տեղեկացնում է News.am-ը: