2021-04-15 18:08
Լրատվական գործակալություններ
ԱՆ. Հայաստան ներկրված AstraZeneca-ի դեղաչափերը պիտանի են մինչև ընթացիկ տարվա մայիսի 31-ը
Հայաստան ներկրված AstraZeneca-ի պատվաստանյութի դեղաչափերը պիտանի են մինչև ընթացիկ տարվա մայիսի 31-ը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերը պիտանելիության առումով երկարաժամկետ չեն: «Այն, որ Հայաստան ներկրված պատվաստանյութնն ունի ավելի 2 ամիս պիտանիելիության ժամկետ, բավարար էս»,-հայտնեց նախարարը, տեղեկացնում է News.am-ը:
Նա նաև նշեց, որ այժմ նրանք աշխատում են պատվաստման մասով բնակչության իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ: