Արմեն Սարգսյան․ Հայաստանը հարաբերությունների զարգացման կարիք ունի Ադրբեջանի հետ

Վրաստանում հանդիպումների ժամանակ քննարկվել են հնարավոր բոլոր ծրագրերը, առաջարկությունները, տրանսպորտային բոլոր հնարավոր լուծումները. կան տարբեր սխեմաներ, 3+3 և այլն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Թբիլիսիում հայ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք բոլորը քննարկեցինք: Բոլորի համար հասկանալի է, որ փակուղու մեջ գտնված Հայաստանը պետք է դառնա խաչմերուկ, բայց կան մեծ թվով դժվարություններ, ինչպես ես դու ճանապարհ բացելու Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ: Մինևև այդ ճանապարհ բացելը հազար ու մի քայլ կա, որ պետք է արվի և առաջին հերթին Ադրբեջանի կողմից, Թուրքիայի կողմից: Ինչպե՞ս ենք մենք մոռանալու Եղեռնը: Բայց այն, որ Հայաստանն ավելի ակտիվ և քաղաքական և դիվանագիտական, և տնտեսական հարաբերությունների զարգացման կարիք ունի և Վրաստանի, և Ադրբեջանի հետ, փաստ է»,-ասաց նա, տեղեկացնում է News.am: