ԱՄՆ նախագահը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դարձավ Միացյալ Նահանգների առաջին նախագահը, ով ապրիլի 24-ին իր ավանդական ելույթում, անդրադառնալով 1915թ իրադարձություններին, օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը: Այսպիսով, Բայդենը փաստորեն դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ մենք կրկին պարտավորվում ենք կանխել նման վայրագությունների կրկնությունը»,- ասաց Բայդենը իր հայտարարության մեջ:

Նշենք, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Ամերիկայի հայկական սփյուռքի կառույցների, մասնավորապես` ԱՄՆ-ում «Հայ Դատի» ստորաբաժանումների երկար տարիների աշխատանքի արդյունք է: Բացի այդ, ըստ մի շարք փորձագետների, դրան նպաստել է նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացումը՝ կապված մի շարք հարցերի վերաբերյալ նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության հետ:

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

News.am