2021-04-26 20:13
Լրատվական գործակալություններ
Հիմնադրվել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն»
Պահեստազորի մի խումբ սպաների կողմից հիմնադրվել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։
«Մեր պետությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, ազգային անվտանգության գործող աշխատակիցներին աջակցելու, օգնելու համար՝ համակարգի պահեստազորի մի խումբ սպաների կողմից հիմնադրվել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը։
Հ.Գ. Սեղմեք էջի հղմանը, հավանեք էջը և հետևեք մեր գործունեությանը»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։