ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով. Բաքվի գործողությունները՝ քաղաքակրթական վրեժ հայերի դեմ

Օկուպացված տարածքներում հայկական ժառանգության համակարգային ոչնչացումը նման է ընդհանուր առմամբ հայության դեմ քաղաքակրթական վրեժի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը, տեղեկացնում է News.am:

Հարցը հանձնաժողովը բարձրացրել է դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 28-ից:

Խաչատրյանի խոսքով՝ Բաքուն պնդում է, որ հայկական եկեղեցիները, իբր, ալբանական են: Սակայն ակնհայտ է, որ այդ եկեղեցիները որևէ կապ չունեն Ադրբեջանի հետ:

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի պատերազմից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրենը առաքելություն է ուղարկել Ղարաբաղ:

«Այդ առաջարկը հավանություն է ստացել Հայաստանի, Ղարաբաղի, միջազգային հանրության կողմից, սակայն Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ նախաձեռնության իրականցմանը»,-ասել է Խաչատրյանը:

Նա նշել է 1954 թվականին ընդունված զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի կիրառման կարևորությունը:

Իր հերթին, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ ղեկավար Գագիկ Գյուրջյանը նշել է, որ խնդրի լուծման համար պետք է ներգրավել ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, այլ նաև այլ կազմակերպությունների և կոնվենցիաներ, որոնց միացել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: