2021-04-29 11:27
Լրատվական գործակալություններ
656 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 215 528
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 656-ով և դարձել 215 528։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 13 257 մարդ (+245), կատարվել է 979 060 թեստավորում (+4 284), առողջացել են վարակվածներից 197 171-ը (+882): Գրանցվել է մահվան 4 087 դեպք (+16)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացնել է 4-ով ու դարձել 1 013, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։