2021-05-01 17:42
Լրատվական գործակալություններ
Իրանը և Ռուսաստանը համաձայնեցրել են դիրքորոշումները ԳՀՀԾ նիստի նախաշեմին
Իրանի և Ռուսաստանի բանակցողները համաձայնեցրել են դիրքորոշումները Վիեննայում մի քանի ժամից կայանալիք ԳՀՀԾ հարցով նիստի նախաշեմին: Այս մասին գրում է Tasnim News-ը:
Վիեննայում հանդիպում են անցկացրել Իրանի բանակցողների խմբի ղեկավար Աբաս Արաղչին և Ռուսաստանի բանակցողների խմբի ղեկավար Միխայիլ Ուլյանովը: Վերջինս հաստատել է 2015թ. միջուկային գործարքին Ռուսաստանի աջակցությունն ու ընդգծեց Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը, տեղեկացնում է News.am-ը: