2021-05-05 11:25
Լրատվական գործակալություններ
ՀՔԾ․ Մարտի 1-ի գործով անցնող Միքայել Հարությունյանի մեղադրանքը փոխվել է
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՔԾ–ից։
Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):