425 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 218 325

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 425-ով և դարձել 218 325։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 828 մարդ (-306), կատարվել է 1 004 873 թեստավորում (+3 964), առողջացել են վարակվածներից 202 273-ը (+714): Գրանցվել է մահվան 4 192 դեպք (+14)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ավելացել է 3-ով ու դարձել 1 032, տեղեկացնում է Sputnik Armenia։