Իշխան Սաղաթելյանի ուղերձը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առաջիկա ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով նաև տեսաուղերձ է հղել, տեղեկացնում է News.am: Ուղերձում ասվում է.

 

 

«Ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ գերագույն ժողովը, որը քննարկեց սպասվող ընտրություններին Դաշնակցության մասնակցության հարցը: Ժողովը որոշեց, որ հնարավոր ընտրությունների դեպքում ՀՅԴ-ն պետք է մասնակցի այդ ընտրություններին և այդ ընտրությունները դիտարկի որպես այս չարիքի կառավարությանը հեռացնելու միջոցներից մեկը: Միաժամանակ Ժողովը լիազորեց ԳՄ-ին ընտրությունյներին մասնակցելու ձևաչափի հետ կապցված ընդունել որոշում:

Այժմ ՀՅԴ ԳՄ-ն ընդունել է որոշում առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի և անելիքների մասին: Այսժմ ես ներկայացնում եմ ՀՅԴ ԳՄ հայտարարությունը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեր ինքնության և պետականության պահպանման պահպանումը, երկրի անվտանգության ապահովումը պահանջում են ազգային ուժերի և գործիչների համախմբում և միասնական պայքար ուղղված գործող իշխանության հեռացնելուն կանխելու ընտրությունների անվան տակ նրանց հնարավոր վերարտադրությունը: ՀՅԴ ԳՄ-ն ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի կողմից տրված լիազորությունների շրջանակում, տարբեր քաղաքական ուժերի և գործիչների հետ քննարկումների արդյունքում անհրաժեշտ է համարել առաջիկա հնարավոր խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական ճակատով:

Հիմք ընդունելով ներքաղաքական իրավիճակին տրված գնահատականները, ճգնաժամը հաղթահարելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու փորձը, ինչպես նաև Հայաստանի տեսլականի ընդհանրությունները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որոշել է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես գալ համատեղ դաշինքով:

Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն՝ համազգային միասնականությամբ և համատեղ ջանքերով ձևավորել նոր որակի իշխանություն, լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, կասեցնել պետականության փլուզումը, կերտել Հայաստանի երաշխավորված ապագան»:

Դաշինքի ձևավորման, դաշինքի անվան, համամասնական ցուցակի և մնացած անելիքների մասինմենք առաջիկայում հանդես կգանքհամատեղ հայտարարությամբ»: