Քաղաքագետը՝ իշխանություններին. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԳԵՐԻ ՏԵՐՄԻՆԸ

Քաղաքագետ Կնյազ Սարոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ մայիսի 5-ի տարածած հայտարարությանը, գրել է.

«Հուսով եմ` իշխող ուժի ներկայացուցիչները վաղը կբացատրեն, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քիչ առաջ տարածած հայտարարության մեջ ինչու է բացակայում ռազմագերի/Prisoner of war (POW) տերմինը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները բնորոշվում են միայն որպես ձերբակալվածներ, բանտարկվածներ:

Ի դեպ նախորդ` ապրիլի 13-ի հայտարարության մեջ կար Prisoner of war (POW) տերմինը: Ինչու՞, ի՞նչ պատճառով կամ ու՞մ պատճառով է եղել այս փոփոխությունը»։

Մեջբերումներից առաջինը ապրիլի 13-ի հայտարարությունից է, երկրորդը՝ մայիսի 5-ի հայտարարությունից։

Panorama.am