2021-05-09 10:33
Լրատվական գործակալություններ
Ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ստեփանակերտի մոտ ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախում հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը և կցել տեսանյութ:
Լալայանի հաղորդմամբ՝ հրապարակված տեսանյութն արվել է Ստեփանակերտի արվարձանում՝ «Զառին բաղ» կոչվող խաչմերուկում:
Ըստ նրա՝ այդ ճանապարհով օրվա մեջ մի քանի անգամ անցնում է ադրբեջանական մեքենաների շարասյունը, տեղեկացնում է News.am-ը: