Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» պանթեոնում և «Հաղթանակ» զբոսայգում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան Հաղթանակի և խաղաղության տոնի ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և Հաղթանակ զբոսայգում՝ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:

Այս մասին News.am-ը տեղեկանում է Երրորդ նախագահի գրասենյակից: