Արցախի Մարտունիում վերաբացվել է պատերազմի ընթացքում հրետակոծված մարզադաշտը

Մարտունի քաղաքում մայիսի 9-ին պաշտոնապես վերաբացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծված «Ավագյան արենա» մարզադաշտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզադաշտի վերաբացմանը հաջորդել է ֆուտբոլի վետերանների՝ Մարտունու և Ճարտարի թիմերի ընկերական խաղը,որը նվիրված էր ապրիլյան 44-օրյա պատերազմի նահատակներին, հայ ժողովրդի հաղթանակներին ու դրանք կերտած հերոսներին:

Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հաղորդմամբ՝ պատերազմի հետևանքով վնասված մարզադաշտի վերականգնմանն աջակցել են «Երազանք» հիմնադրամի համահիմնադիրները:

«Մարզադաշտի վերաբացմամբ ուզում ենք ասել, որ հրետակոծելով մեզ հաղթել չի լինի: Մենք ապրել ենք և ապրելու ենք մեր հողում»,-ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ վերականգնման աշխատանքներն իրականացվել են մարզադաշտի աշխատակիցների ուժերով և «Վարանդաշին» ՓԲԸ շինարարական կազմակերպության աջակցությամբ:

Галерея (4 фото)