2021-05-12 18:27
Լրատվական գործակալություններ
Վրաստանի վարչապետն այցելեց Ծիծեռնակաբերդ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Այնուհետև Հիշատակի ծառուղում ջրեց 2014 թվականին իր տնկված եղևնին, չմոռացավ նաև Վրաստանի կաթողիկոս Իլյա 2–րդի տնկած ծառի մասին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։