2021-05-13 19:39
Լրատվական գործակալություններ
Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որում մասնավորապես անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին և հետպատերազմյան իրավիճակում Արցախում առաջացած հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող հիմնախնդիրներին։
Արցախի ՄԻՊ-ից News.am-ին հայտնում են, որ Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել համատեղ ջանքերով ստեղծված հումանիտար դժվարին վիճակը մեղմելու ուղղությամբ և համագործակցության շրջանակներում այցեր իրականացնել Արցախ` տեղում իրավիճակը գնահատելու և Արցախի ժողովրդին աջակցելու համար։