2021-05-14 11:26
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի ԶՈւ-ն մնում է Սյունիքում. ՀՀ ՊՆ-ն դեռ պահանջում է դուրս բերել զորքը
Ադրբեջանական ԶՈւ–ն այս պահին գտնվում է հայկական տարածքում` սահմանամերձ Սյունիքի մարզում, նախօրեին բանակցությունների ժամանակ հայկական կողմի ներկայացուցիչները պահանջել են դուրս բերել զորքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՀՀ ՊՆ-ին։
«Նախօրեին բանակցությունների ընթացքում մեր կողմը կոշտ պահանջել է դուրս բերել զորքը` նշելով, որ չի պատրաստվում զիջել մեր տարածքից ոչ մի մետր։ Հակառակորդի ԶՈւ–ն դեռ գտնվում է Սյունիքի այդ հատվածում, մեր տեղեկություններով` սպասում են ղեկավարության հրահանգին», – նշել են գերատեսչությունից, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։