282 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 220 729

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 282-ով և դարձել 220 729: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 257 մարդ (-370), կատարվել է 1 033 513 թեստավորում (+3 178), առողջացել են վարակվածներից 208 100-ը (+636): Գրանցվել է մահվան 4 314 դեպք (+13)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3-ով և դարձել 1 058։