2021-05-15 13:19
Լրատվական գործակալություններ
Մանախը հացադուլ և ջրադուլ է հայտարարել
Սյունիքում երեկ բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը` Մանախը, հացադուլ և ջրադուլ է հայտարարել: Այս մասին News.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Արա Զաքարյանը:
«Նա պահանջում է ազատ արձակել իրեն, ապօրինի է համարում ձերբակալումը և պահանջում է զինել տղաներին, որոնք անզեն կանգած են ադրբեջանցիների դիմաց»,-ասաց նա:
Փասաբանը նշեց, որ իրենք արդեն բողոքարկել են ձերբակալման որոշումը: