2021-05-15 20:07
Լրատվական գործակալություններ
Արա Այվազյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ի շարունակություն վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների` մայիսի 15-ին Արա Այվազյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։