Նաիրա Զոհրաբյան․ Այսօր ադրբեջանական զինուժը կլքի Սև լճի տարածքը

4-օրյա բանակցություններն ադրբեջանցիների հետ ավարտվել են։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

«Ինչպես ինձ փոխանցեցին Սյունիքից, բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է, և մայիսի 17-ին  ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սև լճի տարածքը»,–գրել է նա։

Զոհրաբյանը հույս է հայտնել, որ ադրբեջանական զինուժը իրապես կլքի Սև լճի տարածքը և, ամենակարևորը, դա չի լինի Հայաստանի մեկ այլ տարածքի ինքնիշխանության հաշվին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ևս հաստատեց, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։

Նշենք, որ մինչ այս պահը այս մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։