2021-05-17 17:56
Լրատվական գործակալություններ
Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է արցախյան խնդիրը
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայաստանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարումը», - ասել են նախարարությունում:
Այլ մանրամասները չեն բացահայտվում։