Դմանիսիում իրավիճակը կայունացել է

Վրաստանի Քվեմո-Քարթլիի Դմանիս (Դմանիսի) քաղաքում տեղի ունեցած վրաց-ադրբեջանական բախումներից հետ իրավիճակը կայունացել է, ոստիկանական լրացուցիչ ուժերը, սակայն, շարունակում են հերթապահել տեղում, հայտնում են Վրաստանի պաշտոնական աղբյուրները։

Երկրի իրավապահները շարունակում են հետաքննել տեղում ապրող ադրբեջանցիների և էթնիկ վրացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքն ու զանգվածային անկարգությունները, ձերբակալվածներ, այդուհանդերձ, այս պահին չկան։

Ըստ լրատվամիջոցների՝ վեճը ծագել է կենցաղային հողի վրա, երբ տեղի խանութպաններից մեկը հրաժարվել է գարեջուր վաճառել մի խումբ երիտասարդների, տեղեկացնում է Azatutyun.am։