2021-05-18 16:18
Լրատվական գործակալություններ
ԵԽԽՎ զեկուցողը մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցողը մայիսի 19-22-ը Միգրացիայի, փախստականների և ժողովրդագրական հանձնաժողովի հանձնարարությամբ կայցելի Հայաստան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները ուսումնասիրելու համար: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է կազմակերպությունը:
«Փոլ Գավանը մայիսի 19-22-ը Միգրացիայի, փախստականների և ժողովրդագրական հանձնաժողովի հանձնարարությամբ կայցելի Հայաստան, նրա առաքելության նպատակը «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի պատրաստումն է: Նախատեսված են նրա հանդիպումները հայ խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հավանը, ինչպես նշել են ԵԽԽՎ-ում, նախատեսում է ամռանը նույն նպատակով այցելել Ադրբեջան, տեղեկացնում է News.am-ը: