2021-05-18 16:33
Լրատվական գործակալություններ
0
Երուսաղեմում Հայոց Միաբանության հոգևորականներից մեկը հարձակման է ենթարկվել
Երուսաղեմում Հայոց Միաբանության անդամ հոգևորականներից մեկը հարձակման է ենթարկվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վերլուծաբան Սագո Արյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա նաև նշել է. «Դեպքը կատարել են ծայրահեղական հրեաներ։ Հայր Սուրբին ցուցաբերվել է նախնական բուժօգնություն և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Կան նաև տվյալներ, որ հանցանքը գործողները ձերբակալված են, իսկ Պատրիարքարանը այս բոլորին կանդրադառնա հատուկ հաղորդագրությամբ»: