Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Գերագույն սուտասանը հասցրել է մինչև այն պահը, որ Ալիևը ստիպում է նրան հաստատել վերջնագրերի հետ համաձայնությունը գրավոր կերպով: և մենք, թույլ տալով նրան բազմել աթոռին, ինքներս ենք մեզ ընտրությունից զրկել: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանաը՝ հրապարակելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիան առաջարկող հայտարարության լուսանկարը, որը, նրա խոսքով, կհրապարակվի առաջիկա օրերին:
«Ահա փաստաթուղթը, որի մասին ես գրել եմ Ֆեյսբուքում:
1. Դրանք համաձայնեցված փաստաթղթի առաջին էջի առաջին դրույթներն են;
2. Այն ունի նաև գաղտնագրված մաս (չհաշված Նիկոլի և Ալիևի բանավոր պայմանավորվածությունները);
3. Նիկոլն ամեն հարցում համաձայնություն է տվել, սակայն դեռ չի ստորագրել;
4. Նա Ալիևին ներկայացրել է 3 նախապայման ստորագրելու համար. նախքան ընտրությունները Հայաստանից դուրս բերել ադրբեջանական զորքերը և վերադարձնել գոնե մի քանի ռազմագերի, իսկ 6 գյուղերը հանձնելու մասին ձևակերպումները գրել հնարավորինս լղոզված կերպով, որպեսզի ապահովի հեշտ վերընտրվելը:
Արա Այվազյանը հրաժարվել է ինչ-որ առնչություն ունենալ այդ փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:
Դրանից խուսափելու միակ միջոցը հնարավորինս արագ Նիկոլից ազատվելն է: Քանի դեռ նա իշխանության ղեկին է, այդ իրավիճակը կշարունակվի»,-գրել է նա, տեղեկացնում է News.am-ը: