2021-05-20 17:55
Լրատվական գործակալություններ
Անդրեա Վիկտորին․ 1969 թվականի քարտեզով Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում
Ես լսել եմ մի քանի քարտեզի մասին, այսօր մեզ ներկայացվեց 1969 թվականինը: Այս մասին մայիսի 20-ին Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Այսօր ցույց տրված քարտեզից դատելով՝ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում»,- պարզաբանեց նա:
Վիկտորինը հավելեց, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, դրանք անմիջապես Սև լճի տարածքում այսօր չեն եղել:
«Մենք մոտակա բլրի մոտ էինք: Մեզ ուղեկցում էր Սյունիքի մարզից մի պատգամավոր»,- ընդգծել է ԵՄ պատվիրակության ղեկավարը, տեղեկացնում է News.am-ը: