2021-05-21 14:59
Լրատվական գործակալություններ
Պեսկովը` նոր հայտարարության «տեքստի» մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սոցցանցերում հայտնված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի` սահմանազատման վերաբերյալ «հայտարարության» տեքստը, կոչ է արել զուսպ վերաբերվել նման «օդից ընկած հրապարակումներին»։
«Առհասարակ, դա այնքան փխրուն թեմա է, և այնքան մեծ ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման համար, որ պետք է շատ զուսպ վերաբերվել նման աղմկոտ հրապարակումներին։ Այսինքն` պետք է կողմնորոշվել միայն պաշտոնական աղբյուրներով»,–ասել է Պեսկովը` պատասխանելով հրապարակված տեքստի մասին հարցին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։