2021-05-22 15:04
Լրատվական գործակալություններ
Նիկոլի Հայաստանում ԱԱԾ տնօրենը ԱԽ նիստին մասնակցում է թարս դրոշով
Կառավարությունում այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մասնակցել է թևին ՀՀ դրոշը թարս կպցրած։ Արդյունքում ստացվել է, որ ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան ներկայացրել է Կոլումբիան։
Ուշագրավ է, որ մինչ նիստի մենարկը ԱԽ նիստի մասնակից պաշտոնյաները չեն նկատել ոչ հայկական դրոշը, խորհուրդ չեն տվել Աբազյանին գոնե այն թաքցնել, կամ էլ Աբազյանը համառություն է ցուցաբերել։
Ինչևէ, այդքանից հետո կարելի էր գոնե վարչապետի պաշտոնական էջում լուսանկարները չհրապարակել ու ծաղրուծանակի չենթարկվել, տեղեկացնում է Panorama.am-ը։