2021-05-22 18:20
Լրատվական գործակալություններ
ՊՆ-ն մեկնաբանել է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը, տեղեկացնում է News.am-ը:
«Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ մենք չունենք»,- «Արմենպրես»-ին ասացին ՀՀ ՊՆ-ից:
Նշենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը: