2021-05-23 12:01
Լրատվական գործակալություններ
68 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 221 948
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 68-ով և դարձել 221 948: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5425 մարդ, կատարվել է 1 060 108 թեստավորում, առողջացել են վարակվածներից 211 057-ը: Գրանցվել է մահվան 4 392 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 1 074, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։