2021-05-23 12:16
Լրատվական գործակալություններ
Իտալիան՝ «Եվրատեսիլ 2021»-ի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռոտերդամում «Եվրատեսիլ 2021» մրցույթִի հաղթողն է դարձել Իտալիան ներկայացնող Maneskin խումբը՝ «Zitti E Buoni» երգով:
Հաղթող երկիրը վաստակել է 524 միավոր, երկրորդ տեղում եղել է Ֆրանսիան՝ 499, իսկ երորդում՝ Շվեյցարիան՝ 432 միավորով: Այս տարի մրցույթին մասնակցել է 39 երկիր։ Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում: Որևէ ձայն չի ստացել Մեծ Բրիտանիայի մասնակիցը։
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի էր ունեցել մայիսի 18-ին, երկրորդը՝ մայիսի 20-ին: Հայաստանն այս տարի չի մասնակցել մրցույթին, տեղեկացնում է ArmRadio.am-ը: